Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց դարչնագույն կավից, օղակաձև, քիչ բարձր, հարթ, ելուստով եզերված նստուկով: Իրանը քիչ ուռուցիկ է, ստորին և վերին հատվածներում՝ ձգված: Վիզը նեղ է, պսակը՝ նուրբ, բարակ, դեպի դուրս լայնացող: Կանթը կտրվածքւմ տափակ է, ժապավենաձև, մի ծայրում միացած է վզիկի միջին մասին և ուղիղ անկյան տակ ավարտվում է սափորի ուսի մասում: Արտահայտված է վզիկի և իրանի միացման հատվածը, որտեղ առաջացել է հորիզոնական լայն շրջագիծ: Իրանի լայն հատվածում արված է 1 զույգ ակոսազարդ: Նույն զարդը, ավելի փոքր, կրկնվում է պսակի տակ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 3.5, նստ.՝ 7.8 Բարձրություն (սմ)՝  29 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XII դդ. Նկարագրություն՝  Վերականգնված է: Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/254 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54