Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև, փայլեցված, տեղ-տեղ դեղնավուն: Ունի մեկ կանթ, շուրթը խստորեն դեպի դուրս ծռված: Իրանի կենտրոնից դեպի վիզը կան ներճկված գծեր: Իսկ իրանի կենտրոնից մինչև հատակը կան ուղղահայաց գծեր՝ ստացված փայլեցման եղանակով: Հիմքը օղակաձև է, քիչ բարձր: Շրթի և վզի կեսը ջարդված է: Իրանի կեսը ջարդված է և սոսնձված: Հայտնաբերվել է Դիլիջանի Թաղտա թաղամասից: Տրամագիծ (սմ)՝  19x6 Բարձրություն (սմ)՝  18 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան Թախտա թաղամաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահ Շիֆր՝  ԴԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  35 Բաժնեհաշվառանիշ՝  26