Սափորի կես

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափորի կես, սև, իրանը ուռուցիկ, գնդաձև , վիզը ներճկված, շուրթը դուրս թեքված, կտրվածքում սուր: Շուրթից մինչև վիզն իջնում է կտրվածքում կլորավուն կանթը:Կանթը զարդարված է 4 սմ երկարությամբ խոր, ուղղանկյուն ակոսով և ունկով: Իրանը և ուսը զարդարված են 4-ական ուռուցիկ ակոսագոտիներով, որը լցված է փայլանախշով արված ալիքանախշ և ուղղահայաց գծերով: Թերի վերականգնված, բացակայում .է հատակի, իրանի, շուրթի կեսը: Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 21 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7 դար Հայտնաբերման ժամանակը՝  1991թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/440