Սբ. Գրիգոր եկեղեցու արձանագրություններից մեկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Սբ. Գրիգոր եկեղեցու շինարարական արձանագրություններից մեկը, որը հիշատակում է Մելիք-Ղուլխանին և նրա ընտանիքի անդամներին: Արձանագրությունն արված է միակտոր սալի վրա՝ վերցված քիչ ուռուցիկ շրջանակի մեջ, որի մեջ արված են փորագիր խաչեր: Արձանագրության սալից վեր, նրա երկու անկյուններում քանդակված են վարդյակներ, մի շարք վերև, կենտրոնում քանդակված է ութանկյուն աստղի ձև ունեցող վարդյակ, որի մեջ արված զարդաքանդակների մի փոքր հատվածն էմիայն պահպանվել: Մյուս քարերի վրա քանդակված են փորագիր խաչեր: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17.3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  11.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/84 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274