Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի. Երևան, 2001 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2001թ. օգոստոսի 27-ին շրջանառության մեջ են դրվել նամականիշեր՝ նվիրված Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին (301-2001) (VIII թողարկում), որոնց վրա պատկերված են Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին: Հայաստանյաց առաքելական եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներից է: Առաքելական է կոչվում, քանի որ հիմնադրվել է մ.թ. Iդ. Քրիստոսի առաքյալներ՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ: Քրիստոնեությունը տարածվել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Տրդատ թագավորի ու Գրիգոր Լուսավորչի ջանքերով 293-301թթ.: 301թ-ին քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի պետական կրոն: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 Չափս՝  12,2x13,5 սմ Նկարագրություն՝  Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակ. 301-2001: VIII թողարկում: Անվանական արժեքները՝ 240 ՀՀ դրամ, 205 ՀՀ դրամ, 50 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ, Կուրղինյան Էդուարդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  312-Նամ.