Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցի. Վասիլի Երանելու տաճար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցի. Վասիլի Երանելու տաճար, Մոսկվա-97 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1997 թ. հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվել «Մոսկվա' 97. Համաշխարհային Ֆիլատելիստական ցուցահանդես» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է «Մոսկվայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Վասիլի Երանելու տաճարում»: Վասիլի Երանելու տաճարը սկզբնապես անվանվել է Պոկրովսկի տաճար: Այն ռուսական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Մոսկվայում, Կարմիր հրապարակում: Կառուցվել է 1550-1560 թթ., ի նշանավորումն Կազանի խանության դեմ տարած հաղթանակի: 1558 թ. տաճարին կցակառուցվել է Վասիլի Երանելու փոքրիկ եկեղեցին (այստեղից էլ այժմյան անվանումը): Տաճարի հյուսիս-արևելյան եկեղեցին նվիրված է Գրիգոր Լուսավորչին, ի պատիվ Կազանի գրավմանը հայերի ցուցաբերած օգնության: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ, Կուրղինյան Էդուարդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1997 Նկարագրություն՝  Մոսկվա'97. համաշխարհային Ֆիլատելիստական ցուցահանդես: Անվանական արժեքը՝ 170 դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  290-Նամ.