Սբ Միքայելի և Գաբրիելի եկեղեցի (Թեոդոսիա, Ղրիմ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Թեոդոսիայի Սուրբ հրեշտակապետաց Սբ Միքայելի և Գաբրիելի եկեղեցու երկու գծագրեր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Առաջին գծագրում պատկերված է Սբ Միքայելի և Գաբրիելի եկեղեցու երկայնական կտրվածքը: Տեսանելի է եկեղեցու գմբեթը՝ վեղարով, նեղ պատուհան գմբեթի վրա, կիսակամարից ներքև՝ լուսամուտ։ Լուսանկարի ձախ կողմում պատկերված է աբսիդի կիսակամար բացվածքը։ Տեսանելի է կենտրոնական աղեղնաձև կամարակապը, կաթողիկե գահաթոռը, խորանի լուսամուտը, կիսասյուների և քիվերի գծապատկերներ։ Երկրորդ գծագրում եկեղեցու հատակագիծն է։ Գծագրի ներքևում առկա է մասշտաբը։ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Չափս՝  17,5 x 23 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-1960-ական թթ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 849 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԱՅաԼ18/527/101