Սեպագիր արձանագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Վիմագիր և նմանատիպ այլ արձանագրություններ Տեսակ/ժանր՝  Սեպագիր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սեպագիր արձանագրութուն Արգիշտի Մենուայի որդու Էրեբունի ամրոցի և միջնաբերդի պալատի կառուցման մասին, 10 տողից՝. Խալդի աստծուն, տիրոջս, այս տունը Արգիշտին, Մենուայի որդին կառուցեց, հոյակապ ամրոց կանգնեցրեց՝ Էրեբունի անվամբ: Բիայնիլի երկրին՝ հզորություն, թշնամի երկրին՝ հնազանդություն ( ՞ ) : Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, թագավոր (՞ ) հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, կառավարիչ՝ Տուշպա քաղաքի: Ամբողջական: Հայտնաբերման վայրը՝  Արին -բերդի գլխավոր մուտքի ձախ պատի մեջ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Բազալտ Լայնություն (սմ)՝  Արձանագրության - 38 Երկարություն (սմ)՝  Արձանագրության - 70 Բարձրություն (սմ)՝  Տողի - 2,5 Հայտնաբերման ժամանակը՝  1958թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  78 Բաժնեհաշվառանիշ՝  90/1