«Սեր և ծիծաղ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ազդագիրը կազմված է սպիտակ թղթից, որի երեսի կողմը ներկված է կանաչ գույնով։ Վերին ձախ անկյունում պատկերված է թատրոնի խորհրդանիշը հանդիսացող դերասանի դիմակ։ Ազդագիրը վերաբերում է Երևանի դրամատիկական թատրոնի Ե․ Օտյանի «Սեր և ծիծաղ» ներկայացմանը, որը կայանալու է սեպտեմբերի 15-ին Կուլտուրայի պալատում։ Ազդագրի կենտրոնւմ և ներքևում ներկայացման գլխավոր հերոսներն են։ Պատկերված է նաև սև հովհար՝ վրան և շուրջը սրտաձև նախշերով։ Բեմադրությունը՝ ՍՍՀՄ ժող․ արտիստ՝ Հր․Ղափլանյանի։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նվիրատու՝  Երևանի դրամատիկական թատրոնի տնօրինություն Չափս՝  88*59 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3981/45 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-36