Սեր և կռիվ

Սեր և կռիվ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սէր եւ կռիւ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրիգոր Տալեանց. Սէր եւ կռիւ. - Ալէքսանդրապօլ, 1907, տպարան Յ. Ղասապեանցի: Շապիկը բաց մոխրագույն-կապտավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և Հովհ. Թումանյանի ռուսերեն ինքնագիրը սև թանաքով՝ «Ов. Туманян»: Վերջին էջ 112-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Շերամ (Տալյան Գր.) Էջ՝  112 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/105