Սիմֆոնիա №1: Պարտիտուր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Երաժշտական ստեղծագործություններ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի պարտիտուրն է՝ կոմպոզիտորի ստեղծագործությունների 24 հատորանոց լրիվ հավաքածուից առաջին հատորը, որը հրատարակվել է «Музыка» հրատարակչությունում՝ կոմպոզիտորի 80-ամյակի կապակցությամբ: Առաջին սիմֆոնիան Խաչատրյանը գրել է 1934թ-ին, որը նվիրված էր Հայաստանում սովետական իշխանության հաստատման 15-ամյակին և այն հանդիսանում է նրա դիպլոմային աշխատանքը՝ կոնսերվատորիան ավարտելիս, որտեղ սովորում էր ականավոր սովետական ​​կոմպոզիտոր Ն.Մյասկովսկու դասարանում: Տուն-թանգարանում պահպանվում է սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը: 1935թ-ի ապրիլի 23-ին սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում՝ հունգարացի հայտնի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ, իսկ Լենինգրադում՝ 1936թ-ին Վիեննայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր՝ Ֆրից Շտիդրին: Զետեղված է նաև Ա.Խաչատրյանի դիմանկարը: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Երևանի գրապալատից թերթ՝  136 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1793 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1911