«Սիրո միասնություն»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եռանկյունաձև, հարթ նստուկով արձանիկը նշաձև պատկեր է՝ միաձուլված զույգ մարմիններով: Արձանիկի միայն գագաթային մասից են տարբերակվում ֆիգուրների սեռը: Աջ կողմում տղայի գլուխ է, ձախում՝ կնոջ: Նրանց այտերը հպված են իրար, իսկ սեպաձև ճեղքով իրարից անջատվող գլուխները քիչ թեքված են աջ և ձախ կողմերի վրա: Զույգ ֆիգուրների համար արված է մեկ փոքրիկ ճեղք, որը ծառայում է որպես բերան: Խորաքանդակ նուրբ գծիկներով նշված են աչքերն ու հոնքերը: Հեղինակ՝  Դավիթ Բաբայան (Երևանցի) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Նյութը՝  հրակավ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7369/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-818/7