Սիֆոն «Դվին»

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սիֆոն «Դվին» վեց բաժակներով- սիֆոնի նստուկի շրջանաձև մակերեսին հայերեն, ռուսերեն, անգլերեն գլխատառերով գրված է «Երևան» բառը, Մասիս սարի, խաղողի վազի պատկերներ, ինչպես նաև՝ ՀԹԸ Գեղարվեստա-արտադրական կոմբինատի տարբերանշանը: Ուռուցիկ, տափակավուն, կանաչակարմրավուն իրանի կենտրոնից բարձրացող, դեպի վեր նեղացող գլանաձև վզիկին ամրացված է սև շրջանաձև, պլաստմասսե ներդիր, որից դուրս է գալիս մետաղական ծորակը, որից վերև առկա է թափանցիկ ապակե հատված՝ վրան ներսի զսպանակով կառավարվող վերջավորությամբ, որի վրա փակցված է եզրերը ալիքաձև կտրվածքով, կենտրոնում՝ «Դվին» գրությամբ պիտակ: Բաժակները ձագարաձև նստուկով են, շուրթը ուղիղ կտրվածքով, կիսագնդաձև իրանով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Երևանի ՀԹԸ գեղարվեստա-արտադրական կոմբինատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Նյութը՝  մետաղ Չափս՝  բաժակ՝ 3,6 x 6,1 սմ Բարձրություն (սմ)՝  սիֆոն՝ 30,3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17838-1-7