Սնդկաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց մոխրագույն կավից, փոքր, գնդաձև: Ունի օղակաձև, հարթ, արտահայտված նստուկ: Իրանի վրա կան փորագիր զարդեր: Վզիկի և իրանի միացման հատվածը հարդարված է շղթայակապ գծազարդով: Ուռուցիկ մակերեսը 3 տեղ ներճկված է: Փոսորակների մեջ ալիքավոր գծագիր ժապավենագիր զարդեր են, արանքներում նույն տեխնիկայով արված են զույգ գծերից կազմված ոճավորված բուսական պատկերներ, որոնց մեջ փորագրված է արաբատառ արձանագրություն: Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Նյութը՝  կավ Բարձրություն (սմ)՝  12 Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/36 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54