Սոխակ Հայաստանի: Ազգային լիակատար երգարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սոխակ Հայաստանի: Ազգային լիակատար երգարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գրիգոր աւագ քահանայ Գրիգորեանց. Սոխակ Հայաստանի: Ազգային լիակատար երգարան. Հատոր առաջին. Հինգերորդ տպագրութիւն. - Բագու, 1902, տպարան Ա. Ղասաբեան: Կազմը կոշտ է, ամուր ստավարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակը սև կաշվից է: Առաջին ֆորզացին հաջորդում է նկարազարդ անվանաթերթը՝ գրքի վերնագրով: Սրան հաջորդող տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Անվաստակ գրական մշակ Ղ. Աղայեանցին նուէր հրատարակչից»: Էջ 382-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 383-ի դարձերեսին՝ կապույտ թանաքով կնիքը: Էջերին կան նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմի անկյունները մաշված են, կռնակը` խունացած: Էջ՝  383 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  22 Կազմող՝  Գրիգոր ավագ քահանա Գրիգորյանց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1078-1