«Սովետական արվեստ»-2, էջ` 32-45, Ա. Աղաբաբյան «Գեղ...
«Սովետական արվեստ»-2, էջ` 32-45, Ա. Աղաբաբյան «Գեղարվեստական նոր մտածողության տերյանական սկիզբը»:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխ. խմբագիր`
Սարգիս Բայանդուր, պատ.
քարտուղար` Խաչատուր Ավագյան:
Կազմի առաջին էջին` ՍՍՀՄ
ժողովրդական արտիստուհի Գոհար
Գասպարյան, երկրորդ էջին` հեղ-ան
50-ամյակին նվ. կոթող-հուշարձան
Ալավերդի քաղաքում- ճարտաչապետ` Գառնիկ Շուխկյան:
Գրականագետ Սուրեն
Աղաբաբյանը Վ. Տերյանի ծննդյան
100-ամյակին նվիրված հոդվածում
նշում է, որ հայ ժողովրդի
գիտակցության մեջ Վ. Տերյանը
մտել է նախ եվ առաջ իբրեվ
առաջնակարգ, մեծ բանաստեղծ,
իբրեվ ազգային գեղարվեստական
մտածողության նոր որակներից
մեկը: Նա խոր հետք է թողել մեր
ժողովրդի գեղ-մտածողության
ճաշակի վրա, նպաստել է ազգային
բանաստեղծության առաջընթացին:
Ս. Աղաբաբյանը նշում է նաեվ
«Ե.Չարենցը 1920-ական թթ.
սկզբին կուրորեն, «սկյութացու»
կեցվածքով խաչ քաշեց իր առաջին
եվ հարազատ ուսուցչի
ժառանգության վրա, հոգեկան մի
զգաստ ժամի գնահատեց Վ.
Տերյանի անանցողիկ
նշանակությունը ժողովրդի
գեղարվեստական հիշողության
մեջ»: Չարենցը տվեց նաեվ Վ.
Տերյանի ամենասպառիչ
բնութագրությունը`«Արդարաբեկ,
տխուր պոետ արեվոտ»,-
սահմանելով նրա խոսքերի
գանձարանի անանց ու
հավերժական տեղը հայոց
Պառնասում,- վերջում նշում է
հոդվածագիրը:
Առաջին էջի ներքեվում `աջ
անկյունում, ՉՏԹ կնիքն
է:
Էջ՝ 64Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985Չափս՝ 26 սմ x 20,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3947
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6214