«Սովետական արվեստ»-2, էջ` 32-45, Ա. Աղաբաբյան «Գեղարվեստական նոր մտածողության տերյանական սկիզբը»:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Սարգիս Բայանդուր, պատ. քարտուղար` Խաչատուր Ավագյան: Կազմի առաջին էջին` ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյան, երկրորդ էջին` հեղ-ան 50-ամյակին նվ. կոթող-հուշարձան Ալավերդի քաղաքում- ճարտաչապետ` Գառնիկ Շուխկյան: Գրականագետ Սուրեն Աղաբաբյանը Վ. Տերյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոդվածում նշում է, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ Վ. Տերյանը մտել է նախ եվ առաջ իբրեվ առաջնակարգ, մեծ բանաստեղծ, իբրեվ ազգային գեղարվեստական մտածողության նոր որակներից մեկը: Նա խոր հետք է թողել մեր ժողովրդի գեղ-մտածողության ճաշակի վրա, նպաստել է ազգային բանաստեղծության առաջընթացին: Ս. Աղաբաբյանը նշում է նաեվ «Ե.Չարենցը 1920-ական թթ. սկզբին կուրորեն, «սկյութացու» կեցվածքով խաչ քաշեց իր առաջին եվ հարազատ ուսուցչի ժառանգության վրա, հոգեկան մի զգաստ ժամի գնահատեց Վ. Տերյանի անանցողիկ նշանակությունը ժողովրդի գեղարվեստական հիշողության մեջ»: Չարենցը տվեց նաեվ Վ. Տերյանի ամենասպառիչ բնութագրությունը`«Արդարաբեկ, տխուր պոետ արեվոտ»,- սահմանելով նրա խոսքերի գանձարանի անանց ու հավերժական տեղը հայոց Պառնասում,- վերջում նշում է հոդվածագիրը: Առաջին էջի ներքեվում `աջ անկյունում, ՉՏԹ կնիքն է: Էջ՝  64 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 Չափս՝  26 սմ x 20,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3947 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6214