ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ N° 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, կողը և կազմի մի մասը մոխրագույն: Առջևի շապիկի վերին հատվածում կապույտ, թավ տառերով գրված է ամսագրի անվանումը, իսկ ստորին եզրին՝ հրատարակչության տարեթիվը, որի վերևում կապույտ հորիզոնական զարդագոտի է տարված: Կողը և հետևի կազմը համր են: Անվանաթերթին՝ ամսագրի տվյալները: Ամսագիրը նկարազարդ է: էջ 9. Ավ. Իսահակյանի «Սարյանը ամբողջ աշխարհինն է» հոդվածն է, իսկ 49-րդ էջի լուսանկարում՝ Իսահակյանն է Սարյանի և Լ. Դունովայի հետ: Էջ՝  56 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հունիս, 1955թ. Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  26,3 Տպարան՝  Տպարան N° 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5991 /1