«Սովետական արվեստ» N 3

«Սովետական արվեստ» N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին՝ Տիգրան Սիմոնյանի «Հաղթանակի ճանապարհին» աշխատանքի գունավոր վերատպությունն է: «Արվեստը բարեկամության կամուրջ» բաժնում Գ. Բեսի «Սիրո բացատրություն» /«Չարենցյան մասունքներ» շարքից բարեկամիս պատմածը/ նոթագրությունն է /էջ 45/: Պատմում է, թե ինչպես է Չարենցը փորձել մտերմանալ սերերի՝ Աստղիկ Ղոնդախչյանի, Լյուսի Թառայանի, Կարինե Քոթանջյանի հետ: Ապա նշում է Վարդան Միրզոյանի դրամատիկական ստուդիայի ելույթը, ուր Արփենիկ Տեր-Աստվածատրյանը արտասանել է Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը: Նա էլ դառնում է Չարենցի մեծ սերը եւ կինը: Անվանաթերթին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1648 295 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4345