Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմին Մ. Պետրոսյանի «Սայաթ-Նովա» աշխատանքի վերատպությունն է:
«Տպավորություններ, խոհեր» բաժնում Մ. Յուզբաշյանի «Զրույց ներկայացումից հետո» փոքրածավալ հոդվածն է:
Խոսքը գնում է Երեւանի դրամատիկական թատրոնում Լեոնիդ Զորինի «Դահիճը» ներկայացման մասին: Իրենց խոհերն են կիսում դրամտուրգ Զորինը եւ թատրոնի գլխ. ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը: 1-ին նշում է, որ 1936թ. Բաքվում իրեն ծանոթացրել են Եղիշե Չարենցի հետ, որին հիշում է իբրեւ ցածրահասակ, կամային խոշոր դեմքով վառվռուն մարդ /էջ 17/:
42-րդ էջում Ռ. Դրամբյանի «Տաճատ Խաչվանքյանի արվեստը» հոդվածն է, ուր նշվում է, որ Մոսկվայում ուսանելու տարիներին Խաչվանքյանը պատկերներ էր ընդունում Հայպետհրատից, որտեղ գեղարվեստական ձեւավորման գործը ղեկավարում էր Չարենցը: Խոսվում է նաեւ Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Հ. Կոջոյանի ձեւավորման մասին:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1927 329
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4746