«Սովետական արվեստ» N 7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Մ. Պետրոսյանի «Սայաթ-Նովա» աշխատանքի վերատպությունն է: «Տպավորություններ, խոհեր» բաժնում Մ. Յուզբաշյանի «Զրույց ներկայացումից հետո» փոքրածավալ հոդվածն է: Խոսքը գնում է Երեւանի դրամատիկական թատրոնում Լեոնիդ Զորինի «Դահիճը» ներկայացման մասին: Իրենց խոհերն են կիսում դրամտուրգ Զորինը եւ թատրոնի գլխ. ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը: 1-ին նշում է, որ 1936թ. Բաքվում իրեն ծանոթացրել են Եղիշե Չարենցի հետ, որին հիշում է իբրեւ ցածրահասակ, կամային խոշոր դեմքով վառվռուն մարդ /էջ 17/: 42-րդ էջում Ռ. Դրամբյանի «Տաճատ Խաչվանքյանի արվեստը» հոդվածն է, ուր նշվում է, որ Մոսկվայում ուսանելու տարիներին Խաչվանքյանը պատկերներ էր ընդունում Հայպետհրատից, որտեղ գեղարվեստական ձեւավորման գործը ղեկավարում էր Չարենցը: Խոսվում է նաեւ Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Հ. Կոջոյանի ձեւավորման մասին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1927 329 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4746