Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գորշագույն կազմով, 4 ներդիրներով: 38-րդ էջին Ե.Չարենցի «Գովք Արուսին». հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն» ձոնն է՝ 3 ութնյակներով, գրված 1936թ.: Ներքեւում Ռուբեն Զարյանի հուշն է. «1940թ. ձմռանը Արուս Ոսկանյանի մոտ էի: ...Հանդիպումը հիշարժան է հետեւյալ փաստով: Նոր էինք սկսել զրույցը, երբ Արուսին դուրս կանչեցին: Երբ տանտիրուհին վերադարձավ՝ իմ ձեռքին էր Ե.Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն՝ բանաստեղծի մակագրությամբ: ...Մի փոքր անց մեկնեց ինձ Չարենցի մի անտիպ ձեռագիր՝ «Գովք Արուսին»խորագրով: «Նվիրում եմ իրեն՝ Արուսին՝ նրա հանճարով եւ հրով ներշնչած այս պոեմը՝ հայկական Մելպոմենիայի տաճարի...»: «Գրեց նայիրյան պոետ Չարենց Եղիշե մեղապարտ դպիր Քերթողական Արվեստի ի մայր քաղաքն հայոց Երեւան +ANNO DOMINI MCM XXXVI-ի թվական Հայոց՝ ՌՅԼԶ»:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1298 201
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2598