«Սովետական արվեստ» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն կազմին կարմիր տպատառերով եւ կարմիր զարդանախշով ամսագիր: 44-րդ էջին Գր.Չախիրյանի «Ռեւոլյուցիոն թեման Հայաստանի կինոարվեստում» հոդվածն է: «Մեքսիկական դիպլոմատներ» ենթավերնագրի ներքո հոդվածագիրը փաստում է, որ այս կոմեդիայի գեղարվեստական հյուսվածքում երեւում է Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ազդեցությունը: Ֆիլմի մի շարք կերպարներ հղացվել են Չարենցի երկից: Չարենցի գեղարվեստական միտքը մարմնավորվել է էկրանի վրա: Կինոյի մեջ ներմուծվում է Չարենցի սատիրական ոճը: «Լեռնային քայլերգ» ֆիլմում նույնպես զգացվում էր հայ գրականության երգիծական տրադիցիաների, հատկապես «Երկիր Նաիրի»-ի ազդեցությունը: Կերպարները ներկայացվում էին ազգային խառնվածքի ողջ ինքնատիպությամբ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1053 58 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2239