«Սովետական արվեստ» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն կազմով, երեք ներդիրով: «Մեր ընթերցողների խոսքը» բաժնում Վահրամ Ալազանի «Փանոս Թերլեմեզյան (հուշեր)» հուշագրությունն է: 44-րդ էջում հեղինակը խոսում է Թերլեմեզյանի մի էտյուդի մասին (նկարիչը, Կոմիտասը, Սիամանթոն, նրա սերը՝ Մանիկ Պերպերյանը), որով հրապուրված էր Չարենցը: Նա ամեն կերպ աշխատում էր կամ գնել, կամ նվեր ստանալ այն: Մի օր Չարենցը թախանձում է, որ նկարիչը վաճառի էտյուդը իրեն: Նա էլ տեղի է տալիս ու ստիպված նկարը նվիրում մեծ բանաստեղծին: Նա էլ Ալազանի հետ անմիջապես գնում է իր սենյակ ու փակցնում նկարը գրասեղանի դեմի պատին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1302 204 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2601