Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շագանակագույն կազմին «Հանրապետության նախագահը» Սունդուկյանի անվ.թատրոնում: Ալեքսանդր Մյասնիկյանի դերում Խորեն Աբրահամյանն է:
«Ցուցահանդեսի սրահներում» բաժնում Գրիգոր Խանջյանի՝ «Վերհիշելով անցած ուղին» խորագրով «Մտորումներ գրաֆիկայի շուրջ» գրախոսությունն է: Առիթը Հայաստանի հիսնամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի գրաֆիկական բաժնում ցուցադրված գործերն են: Հեղինակը խոսում է գրաֆիկայի, հաստոցային գրաֆիկայի եւ գրքային գրաֆիկայի ասպարեզում ձեռքբերումների, թերացումների, նվաճումների մասին: 22-րդ էջում անդրադառնում է Ե.Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Հ.Կոջոյանի նկարչական ձեւավորումներին: Նշում է, որ գործը ժամանակակից գրքային կուլտուրայի ֆոնին էտալոնային ուժ է ստանում: Ցուցահանդեսում ներկայացվել է նաեւ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի նկարազարդումը (հեղ.Սուքիասյան), որը խոսքով, ռիթմով ու նշանակությամբ չի բավարարել հանրությանը:
Առաջին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1317 225
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2622