«Սովետական արվեստ» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն կազմին Պուշկինի հուշարձանի մակետն է (գործ՝ Մ.Մանիզերի): «Ստեղծագործական միություններում» բաժնում (էջ 24) «Երբ ընդիմախոսները լռում են» փոքրածավալ հոդվածն է: Քննարկվում է Չարենցի «Դեպի ապագան» երկի հիման վրա ստեղծված կոմպոզիցիան եւ ներկայացումը՝ բեմադրված Գ.Սունդակյանի անվ. թատրոնում: Նախագահող Ս.Մելիքսեթյանը ձայնը տվել է արվեստի ինստիտուտի դիրեկտոր Ռ.Զարյանին: Վերջինս նշել է, որ այդ բեմադրությունը թատրոնի նշանակալից քայլն է արդիական ոճի, նորի որոնումների ճանապարհին: արտահայտվել են Մ.Մազմանյանը, Վ.Մելիքսեթյանը, Լ.Խալաթյանը, Հ.Խանջյանը, բեմ. ղեկավար Վ.Աճեմյանը: Ընդդիմախոսները լռել են: Ինչպես Վ.Աճեմյանն է ասել. «Եթե ուզում եք բարձրացնել մեր արվեստը, ապա դրա ճանապարհը ոչ թե լռելը, այլ բարձր ու շիտակ խոսելն է...»: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1307 213 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2610