Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մուգ բալագույն կազմով ամսագիր:
43-րդ էջին Անահիտ Չարենցի «Կոմիտաս եւ Չարենց» գրախոսությունն է: Հեղինակը հանգամանորեն խոսում է Չարենցի՝ Կոմիտասի հանդեպ տածած խորունկ խանդաղտանքի ու սիրո մասին: Այդ զգացումի արդյունքում 1932թ. բանաստեղծը ձեռնամուխ է լինում Կոմիտասի ստեղծագործությունների անթերի հրատարակությանը: Հուշագիրը վերլուծում է Չարենցի՝ Կոմիտասին նվիրված պոեմի մտահղացման շարժառիթը, մանրամասները: 45-րդ էջին «Reguim Aeternam» պոեմի անվանաթերթի արտատպությունն է:Պոեմի վրա Չարենցի արձանագրոծ «1936.27.5» ցուց է տալիս, թե պոեմն սկսվում է ու շարունակվում Կոմիտասի աճյունի Հայաստան փոխադրման ու թաղման օրերի ցնցող տպավորության տակ: Ավարտվում է 30.11.0935թ: Ան.Չարենցը վերլուծում էնաեւ Չարենցի՝ «ձայնապետի» դամբանի համար գրած 2 տապանագրերը:
«Համարի բովանդակությունը» թերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1061 65
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2246