«Սովետական արվեստ»  N6

«Սովետական արվեստ» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին Վիլյամ Սարոյանի լուսանկարի արտատպությունն է: «Հայկական Կինոէկրան» բաժնում Մարո Մարգարյանի «Սարոյանի եւ իր բարեկամների հետ» նոթագրությունն է՝ «Երեք ամիս ամերիկահայության մեջ» շարքից: Հուշագիրը ներկայացնում է Չիկագոյում ապրող ու աշխոտող հայ վիրաբույժի՝ համբարձում Քելիկյանին: Անսահման բարի, գրականության խենթ, պոեզիայի գերի մեկը: 28-րդ էջում նշում է, որ բժիշկը ունեցել է անօրինակ սեր Չարենցի հանդեպ, նմանը չունեցող պաշտամունք: Չարենցի ծնունդը համարում է իր հաղթանակը, նրա հանդեպ ունեցած սերը, իր կյանքի ամենամեծ երեւույթը: Մի ժամանակ սփյուռքի թերթերը ողողել էր Չարենցին նվիրված հոդվածներով: Ապա հրատարակվել է ժողովածու՝ «Բժիշկ մը եւ արդի գրականությունը»: Առաջաբանը գրել են Վ.Սարոյանը եւ Համաստեղը: Սարոյանը նշել է, որ Չարենցին ճանաչելը, նրա հետ խոսելը պատիվ է իր համար: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1316 223 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2620