«Սովետական արվեստ»  N7

«Սովետական արվեստ» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին, կազմի դարձերեսին ֆրագմենտներ են Սարդարապատի հերոսամարտի համակառույցից: Ամսագրում զետեղված են մեկ գունավոր վերատպություն, մեկ ներդիր: «Պրոմեթեւս» կինոֆեստիվալը» բաժնում Ժասմեն Վարդանյանի «Արվեստագետի ճաշակը» հոդվածն է (էջ 41): Արտահայտում է այն միտքը, որ արվեստագետի ճաշակը որքան էլ անհատական է, արտահայտում է էսթետիկանի հասարակական գնահատականը: Որքան արվեստագետը իր ճաշակով ձեւավորում է հասարակության ճաշակը, նույնքան էլ վերջինս է ձեւավորում արվեստագետի ճաշակը: Անցնելով ստեղծագործական գործունեության, նրանք իրենց ասպարեզում գտնում են հաստատուն ճաշակ, ընդունված պայմանականություններ: Թե ինչն է գեղարվեստական, ինչը՝ ոչ, կարելի է տեսնել մեծանուն գրողների անդրանիկ գրքերում, այդ թվում Չարենցի մոտ: Հեղինակը մեջբերում է Չարենցի խոսքը. «Ձախլիկությունը» հաճախ բազմապատկվում է անհուն տգիտությամբ, մի համգամանք, որը չի կարող դրական արդյունք տալ»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1314 221 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2618