«Սովետական արվեստ» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սեւ կազմին Հարություն Չաքմաքչյանի «Դեպի աղբյուր» 3 քանդակներն են: Զետեղված են երեք գունավոր ներդիր եւ մեկ մոնոխրոմ: 44-րդ էջին Կարո Տիրատուրյանի «Տաճատ Խաչվանքյանի արվեստը» հոդվածն է: Խորդահայ գրաֆիկային, մասնավորապես գրքի գրաֆիկային մեծ ավանդ է բերել նկարիչ Տ.Խաչվանքյանը: Քաջատեղյակ պոլիգրաֆիայի տեխնիկական առանձնահատկություներին, նա իր ստեղծագործություններում պարզություն էր մտցնում, հեշտացնելով հրատարակչական գործը: Դա էր պատճառը, որ համատեղ աշխատանքի ժամանակ Ե.Չարենցը անչափ բարձր էր գնահատում նրա ստեղծագործական կարողությունները: Շատ գրողների, նաեւ Չարենցի գրքերի նկարազարդումները (հատկապես ֆորզացները) մինչեւ հիմա էլ էսթետիկական հաճույք են պատճառում: «Մերձբալթյան ռեսպուբլիկաների 20-ամյակի առթիվ» ներդիրին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1306 211 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2608