«Սովետական արվեստ» N9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին տեսարան դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսից: 32-րդ էջին Ս.Մանուկյանի «Վրույր Գալստյան» գրոխոսությունն է: Հեղինակը նկարչի աշխատանքների մեջ առանձնացնում է Ե.Չարենցի դիմանկարը՝ ստեղծված 1964-ին: Այն իր մեջ խտացնում է բանաստեղծի մոլեգինպոեզաիյի հուզական լիցքը, արյան ու հրի «Թանձրուկը», պոեզաիյի ոգին վերամարմնավորելով գեղանկարչության լեզվով: Ամբողջ կտավը ծածկված է մուգ կարմիր տոներով, որ «Դանթեական առասպել», «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմների արյունաբորբ-հրավառ մթնոլորտի պատրանք է ստեղծում: 32-րդ էջին Չարենցի դիմանկարի գունավոր վերատպությունն է: 1-ին էջին եւ կազմի ետեւին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1066 69 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2250