«Սովետական գրականություն»-4., «Մարիետա Շահինյանի հայապատումը», «Սովետ.նպ. գրակ. հիմն.»

«Սովետական գրականություն»-4., «Մարիետա Շահինյանի հայապատումը», «Սովետ.նպ. գրակ. հիմն.»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրում Մ. Շահինյանին ուղղված տողերը նվիրված են նրա ծննդյան 100-ամյակին: 1927-30-ական թթ. Շահինյանը մշտապես բնակվել է Երևանում և ծավալել իր համակողմանի, հարուստ և օգտակար աշխատանքները: Նրա գրական հարուստ ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում իր հարազատ Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված ստեղծագորրծությունները: Կյանքի 80-րդ տարում Մ. Շահինյանն իր հուշերում համոզված նշում է պատանի Չարենցի ասածների ճշտության մեջ: Իր և Չարնեցի կարծիքները տարբերվել են շատ հարցերում , մասնավորապես հայ մարդու պատմական տիպի ընկալման հարցում: «Հիմա ,-1970թ. գրեց նա., քննելով իմ ապրած երկար կյանքը.... ես մի օր հանկարծ հասկացա` հա, ես հենց այն նույն հայ կինն եմ , որին հազարամյակներ ի վեր բռնադատել են , իսկ նա համառորեն շարունակում է աշխատել, աշխատել....»: Մ. Շահինյանը Չարենցի հետ առաջին անգամ հանդիպել է Երևանում, 20-ական թթ. սկզբներին: Իրեն շատ քաշված էր պահում , նույնիսկ `մռայյլ, բայց երբ սլկսեց խոսել, մենք իսկույն ենթարկվեցինք նրա սրընթաց, հանդուգն խոսքի հմայքին,- նշում է հոդվածագիրը: Անվանաթերթի դարձերեսին` ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6866