«Սովետական գրականություն» N 10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ կազմով ամսագիր: «Հուշագրություն» բաժնում Աղասի Վարդանյանի «Հայ ժողովրդի մեծ բարեկամը» /Էջեր հուշերից/ նոթերն են: 1926թ. Օրջոնիկիձեն Թիֆլիսում էր: Նախկին պալատի դահլիճում կուսակցական նիստ էր: Մուտքը հատուկ անցաթղթով էր /էջ 130/: Չարենցը Աղ. Վարդանյանից խնդրում էր «պրոպուսկ», որ մտնի դահլիճ եւ տեսնվի Լուկաշենի եւ Աշոտ Հովհաննիսյանի հետ: Վարդանյանը նրան տալիս է իր անցաթուղթը պայմանով, որ դահլիճ չմտնի, այլ սպասի սրահում: Չարենցը քիչ սպասելուց հետո մտնում է դահլիճ՝ նիստի պահին: Հայտնում են նախագահությանը, որ դահլիճում անկուսակցական կա: Հետաքրքրվում են, թե ինչ անցաթղթով է ներս մտել: Օրջոնիկիձեն Վարդանյանին ասել է . «Սլուշայ տվոյ Չարենց պօդվյոլ տեբյա»: Նա հանդիմանական խոսք չի ասում եւ հարցնում է, թե ի՞նչ դրության մեջ է «այդ տղան», որը ճնշված էր երեւում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1276 405 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5368