«Սովետական գրականություն» N 12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ սպիտակի եւ բաց երկնագույնի համադրությամբ: «Գրական դիմանկար» բաժնում Վ.Մնացականյանի հոդվածն է՝ «Կարդալով Գեղամ Սարյանին» /էջ 104/: Հոդվածում հեղինակը մեջբերում է Գեղամ Սարյանի բարձր գնահատականը Չարենցի պոեզիային, հատկապես «Էպիկական լուսաբաց» շարքը, որը շատերին փրկեց բանաստեղծական մոլորությունից ցույց տալով իսկական արվեստի ուղին: «Էպիքական լուսաբաց» շարքը 1-ին անգամ հրատարակվել է 1930թ. /Պետհրատ Երեւան/: Գիրքը նվիրել է կնոջը՝ Արփենիկ Չարենցի հիշատակին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1959 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1268 373 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5336