«Սովետական գրականություն» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: «Հոբելյանական տարեթվեր» բաժնում Վ. Պարտիզունու «Հ. Թումանյան եւ Վ. Տերյան» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ Տերյանի պոեզիան գրականության զարգացման օրինաչափ ընթացքի արդյունք է: Նրա «պոետական ծագումնաբանությունը» գալիս է դարերի խորքից: Նրան խորթ չէ գրական ժառանգությունը: Կապը նախկին մեծերի հետ ստեղծագործական է ու խոր: Հարցը ճիշտ է հասկացել ու մեկնել Ե.Չարենցը /էջ 111/ «Մի բան պիտի հասկանալ, չլիներ Հ. Հովհաննիսյանը, Թումանյանը Թումանյանը չէր լինի, ոչ էլ Իսահակյանը՝ Իսահակյան: Իսկ եթե չլինեին Հովհաննիսյանը, Թումանյանը, Իսահակյանը՝ Տերյանը Տերյան չէր լինի: Չլիներ Տերյանը, ես՝ ես չէի լինի»: Գրական ազդեցության խնդիրը պետք է այսպես հասկանալ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1274 399 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5362