«Սովետական գրականություն» N 4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչի եւ սպիտակի համադրությամբ կազմով: «Երիտասարդ ձայներ» բաժնում Ե. Տոներյանի «Լենինյան գաղափարների արտացոլումը 1917-1920թթ. հայ պոեզիայում» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ Հոկտեմբերը Չարենցի եւ հեղափոխության ակտիվ շատ մասնակիցների համար հանդիսացավ ստեղծագործական շրջադարձային նոր ժամանակաշրջան /էջ 111/: Չարենցի մարտաշունչ պոեմներում իր անդրադարձումը գտավ մեծ Հոկտեմբերը: Հոդվածագիրը վերլուծում է «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմների գաղափարական իմաստը, կատարում մեջբերումներ: Ապա անդրադառնում է 1920թ. հրատարակած Չարենցի երկերին ու հավելում, որ խանդավառ պոետի հոգու կայանը ավելի բարձր է անգամ Մասիս սարից, ավելի հզոր ու հաստատ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1272 387 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5350