«Սովետական գրականություն» N 5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Թերթելով գրական հանդեսները» բաժնում «Պատմա-բանասիրական հանդես» խորագրի ներքո նշվում է, որ /էջ 156/ հանդեսի 1-ին համարում հրապարակված են Ե.Չարենցի 6 անտիպ նամակները՝ Մամիկոն Գեւորգյանին: Դրանք վերաբերում են 20-ական թթ. եւ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում բանաստեղծի կենսագրության, նրան հետաքրքրող ստեղծագործական հարցերի վերաբերյալ: 1924թ. փետրվարի 8-ին Մոսկվայից գրած նամակում կարդում ենք: «Եթե քեզ հետաքրքրում է իմ ՝ նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա...»: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Չարենցի ՝ Ուղղիչ տնից գրած գրությունները: Չարենցի նամակները հանդեսի խմբագրությանն է հանձնել Մ.Գեւորգյանի դուստրը՝ Եկատիրինա Գեւորգյանը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1273 394 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5357