Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ կազմին «Լենինի անվ. պողոտան Դուշանբեում» պատկերն է:
«Հուշագրություն» բաժնում Ռուբեն Զարյանի «Նաիրի Զարյան» հուշեր են, ուր հեղինակը նշում է Զարյանի մոտ նկատելի փոփոխություններ Չարենցի մահից հետո: Ժամանակը նրա ուսերի վրա դնում է պարտականություն, որ չուներ Չարենցի օրով: Հոդվածագրին թվում է, որ Զարյանի գրած հոդվածը Չարենցի «Գիրք ճանապարհիի» առիթով, դա նրա գրական համոզումն էր: Նա դեմ էր լեզվի ոճավորմանը՝ «ստիլիզացիա»-ին: Նրա գրական վեճերը Չարենցի երկրպագուները ընկալեցին իբրեւ մեծ բանաստեղծի դեմ ուղղված հանցանք: Երեսնական թթ. վերջերին Չարենցից հետո, մեր գրական կյանքի ընթացքը փոխվեց: Շատերը չկային: Ն. Զարյանը մնաց երիտասարդների հետ: Նա պաշտպան կանգնեց մեր անցյալ արժեքներին /էջ 83 /:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1641 415
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5378