«Սովետական գրականություն» N 9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծիրանագույնի եւ նարնջագույնի համադրությամբ կազմով: «Սովետահայ կուլտուրայի պատմությունից» բաժնում Վ. Ղազարյանի «Մեծ վերածնության սկիզբը» հոդվածն է, ուր նշվում է, որ 1920թ. դեկտեմբերի 17-ին «Կոմունիստ» թերթում Լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենցի ստորագրությամբ հրապարակված դիմումից հետո արվեստի բոլոր ճյուղերի մասնագետները հրավիրում էին ցուցակագրվել ԼԺԿ-ի Արվեստի բաժանմունքում /էջ 146/: «Ստեղծագործական վեճեր» բաժնում Ստ. Կուրտիկյանի «Հայոց լեզվի զարգացման ու կերպարի լեզվի անհատականացման մի քանի հարցեր» գրախոսությունն է, ուր հեղինակը նշում է Չարենցի եւ Բակունցի անունները՝ իբրեւ գրական լեզուն մեր ժողովրդի իմացական նոր մակարդակին բարձրացնողներ /էջ 130/ : Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1271 384 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5347