«Սովետական գրականություն» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն կազմին Ս եւ Գ տպատառերն են: «Տեսական քննադատական» բաժնում Գեւորգ Էմինի «Մտորումներ պոեզիայի ճամփին» գրախոսությունն է, ուր (136-րդ էջ) հեղինակը անդրադառնում է գրական աշխարհում Չարենցի պահվածքին: 140-րդ էջին գրախոսը առաջ է քաշում այն գաղափարը, որ իսկական գրողի համար հինն ու ավանդը սանդուղքի այն քարն է, որին հենվելով նա վեր է բարձրանում: Առանց Տերյանի եւ Մայակովսկու չէր լինի Չարենց եւ Բակունց: Հների փորձը յուրացնելով իսկական արվեստագետը պետք է զարգացնի ու հարստացնի եղած ավանդները: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  308 33 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 240