«Սովետական գրականություն» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ երկնագույնի համադրությամբ կազմով ամսագիր: «Գրական քննադատություն» բաժնում Գ.Ազնավուրյանի՝ «Եղիշե Չարենցը «Կոմիտասի հիշատակին» պոեմի անհայտ լրիվ տարբերակը» գրախոսությունն է (էջ 72), ավելի ճիշտ՝ փոքրածավալ ծանոթագրություն պոեմից առաջ: ԳԱԹ ձեռագրատան վարիչ Ազնավուրյանը տեղեկացնում է, որ Չարենցի ծննդյան 60-ամյակի առթիվ թանգարանի դիրեկցիան Արփենիկ Չարենցից ձեռք է բերում Չարենցի շատ արժեքավոր «Կոմիտասի հիշատակին» (Reqviem Aeternam) պոեմի ինքնագիր ամբողջական տարբերակը: Այն բաղկացած է 142 ութնյակից: Բանաստեղծը պոեմն սկսել է գրել 1936թ. մայիսի 30-ին, Կոմիտասի աճյունը Փարիզից Հայրենիք փոխադրելու եւ մայր հողում ամփոփելու օրերին: Ավարտել է 1936թ. նոյեմբերի 30-ին: Պոեմը ներառում է Ա-ՃԽԲ ութնյակները: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1273 135 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2532