Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի ու շագանակագույնի համադրությամբ կազմով, կազմին Մ.Սարյանի «Հայաստան» նկարը:
«Գրական վարպետության հարցեր» բաժնում Վարագ Առաքելյանի
«Կրկնության արվեստի մի քանի առանձնահատկությունների մասին» գրականությունն է (էջ 122-131), ուր հեղինակը բազմաթիվ մեջբերումներ է կատարում Չարենցի բանաստեղծություններից: Հիմնականում շեշտը դրվում է հետեւյալ գաղափարի վրա. ամեն գրվածք համապատասխան իր բնույթին պահանջում է շարահյուսական առանձին հնարներ՝ առաջադրված հուզարտահայտչական արդյունքը ստանալու համար, որոնք պահանջում են նուրբ վարպետություն եւ լեզվական խոր զգացողություն: Անվանաթերթի կից ներդիրին Չարենցի «Հեռու, հեռու» քառատողը:
Անվանաթերթի կից ներդիրի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
90 15
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 113