«Սովետական գրականություն» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ կազմին՝«Ռոսիա» կինոթատրոնի շենքը Երեւանում: «Հրապարակախոսություն» բաժնում Ստեփան Կուրտիկյանի «Ես՝ Չարենցի հոգեւոր որդին...» մեծածավալ գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է Հոկտեմբերի երգիչներին, այդ թվում՝ Չարենցին ու Պ.Սեւակին: Խորհրդային հայրեիքում Սեւակը իր հոգեւոր հոր՝ Չարենցի հետ բարձրագոչ կկարդա անաթեմա դաշնակցություններին, կբանադեր նրանց: Ապա Չարենցի հետ հոգեւոր որդին հարց կտար. «Որ դժոխքն է ձեզ այդպես հեգնել...»: Գրախոսը մեջբերում է Չարենցի մասին Սեւակի շատ խոսքեր: Բանաստեղծն ուսուցչից ժառանգել է ազգայինն ու ավանդապահը, միջազգայինն ու ավանդախախտը, ազատ ու անկաշկանդ միտք, որ ընդունակ է արծվային ճախրանքների: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1641 273 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4323