«Սովետական գրականություն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ յասամանագույն կազմին տեսարան է Սպանդարյանի անվ. հրապարակից, Երեւանում: «Տեսական-քննադատական» բաժնում Հրանտ Թամրազյանի «Բակունցի ստեղծագործության գնահատության շուրջը» գրախոսությունն է (էջ 98): Հեղինակը անդրադառնում է Ռ.Իշխանյանի «Ակսել Բակունցի կյանքը եւ արվեստը» գրքին, ուր խոսվում է Չարենցի, Բակունցի համատեղ պայքարի մասին՝ ընդեմ սխեմատիզմի: Չարենցը մեծ ազդեցություն է թողել Բակունցի գեղարվեստական մտածողության վրա: Սակայն Իշխանյանը պատմությունը սկսում է հակառակ ծայրից: Գրում է. «Կարելի է նույնիսկ Չարենցի վերջին ստեղծագործություններում նկատել բակունցյան աշխարհընկալման ու մտածողությունների որոշ ազդեցություններ»: Նրա կարծիքով պատահական չէ, որ Չարենցը իր «Դեպի լյառն Մասիս» վիպերգը նվիրել է Բակունցին: Իբրեւ երկում երեւում են Բմակունցյան շեշտեր: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1503 269 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4177