«Սովետական գրականություն» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ կազմին Ս.Խաթլամանյանի «Աղջկա դիմանկար» աշխատանքն է: «Թերթելով հանդեսները» բաժնում «Բանբեր Երեւանի համալսարանի» ենթաբաժնում (էջ 153) մեջբերվում է Ան.Չարենցի խոսքը՝ «Վահան Տերյանի հանդեպ Եղիշե Չարենցի վերաբերմունքը միշտ էլ եղել է բուռն, հաճախ հակասական...», հրապարակելով Չարենցի 3 անտիպ բանաստեղծությունները Տերյանի մասին: Չարենցը վերադառնում է իր հեռավոր եւ արդեն հուշ դարձած սերերին՝ Տերյան, Ղարս, Կարինե Քոթանջյան: Այս անունները բանաստեղծի երիտասարդության արձագանքն են: Փոքրածավալ ծանոթագրության մեջ ներկայացվում է «Միշտ, երբ կարդում եմ, Տերյանը, - ...» բանաստեղծությունը՝ գրված 1937թ-ին: Անվանաթերթին եւ վերջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1641 280 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4330