«Սովետական գրականություն» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով ամսագիր: «Ամփոփում ենք բանաձեւը» խորագրի տակ Ստ.Կուրտիկյանի «Մեծ մտքերի եւ մեծ հույզերի պոեզիայի համար» հոդվածն է, ուր հեղինակը մեջբերում է Չարենցի խորհուրդը նոր սերնդին. «Դուք պիտի շարունակեք այնտեղից, որտեղ ես վերջացնում եմ: Կրկնելով իմ նախորդներին կամ ինձ, ոչ մի արդյունքի չեք հասնի: Պետք է առաջ անցներ, յուրացնել եւ առաջ անցնել: Վայ նրան, ով հեղափոխության էլեկտրականության, մոտորների մեր դարում կնկատի եզասայլը: Տեղ չի հասնի նա, չի դիմանա ժամանակի քննությանը»: 122-րդ էջին Էդ.Ջրբաշյանի «Գտնել ժամանակի զարկերակը» հոդվածն է, ուր խոսում է բանաստեղծական հանգի մասին ու մեջբերում Չարենցի խոսքը. «Բանաստեղծությունը ինքնին պետք է գրեթե հանճարեղ լինի, որպեսզի հնչի առանց հանգի»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1280 157 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2554