«Սովետական գրականություն» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով ամսագիր: «Սովետական Վրաստանի 46-րդ տարի» բաժնում Ե.Չարենցի «Տաղ սրտառուչ եղաբյրական Վրաստանին» նրա խորհրդայնացման 15-ամյակի առթիվ բանաստեղծությունն է՝ գրվարծ 1936-ին: «Տեսական -քննադատական» բաժնում Հրանտ Թամրազյանի «Ժամանակակից հայ պոեզաիյի զարգացման մի քանի խնդիրներ» գրախոսությունն է (էջ 130): Հեղինակը խոսում է ուշագրավ մի երեւույթի մասին. բարձրացել է մարդու եւ մարդկության պրոբլեմը, սակայն բարդ հանգույցներով ու տագնապի շերտերով: Հանդես եկած բացառիկ մեծությունների թվում նշում է նաեւ Չարենցի անունը: Մեծ ինտելեկտով այս գրողը ազգային-քաղաքական բարոյական ու սոցիալական խնդիրները մեզ բերել է իր տառապած սրտի միջով. «Արյուն, արյուն է եղել միշտ քո մի տողը...»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1276 149 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2546