«Սովետական գրականություն» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին կապույտ տպատառեր են: Դարձերեսին ե.Չարենցի դիմանկարն է: Ներքեւում «Ամբոխները խելագարաված» պոեմի քառատող է: Համարը բովանդակում է նաեւ «Եղիշե Չարենց ծննդյան 70-ամյակը»: Ներառում է «Ժամանակակիցները Չարենցի մասին (Իսահակյան, Սարյան, Տիխոնով, Էրենբուրգ, Արագոն, Սելվինսկի, Լեռնիձե, Ռուստամ)», Ե.Չարենցի բանաստեղծությունները: Հաջորդում է «Ծանոթություններ՝ Ա.Մխիթարյան» փոքրածավալ հոդվածը: «Տեսական-քննադատական» բաժնում Հրանտ Թամրազյանի «Ժամանակակից հայ պոեզիայի զարգացման մի քանի խնդիրներ» գրախոսությունն է (15 116): Հեղինակը Չարենցին համարում է հայ բանաստեղծության բարձրագույն խոսքը՝ 20-րդ դարի ազգային եւ համաշխարհային պոեզաիյի նվաճումների տեսանկյունից: Մեծապես գնահատում է պոեզիայի ճանապարհի չարենցյան սկզբունքի, ստեղծագործական փորձի ուսանելիությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1050 56 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2237