«Սովետական գրականություն» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց կանաչի եւ սեւի համադրությամբ կազմին ժամացույցի պատկերն է՝ ծածանվող դրոշով: «Տեսական-քննադատական» բաժնում Ար.Գրիգորյանի «Գեղարվեստական մի քանի տրադիցիաների հաղթահարումը Չարենցի վաղ շրջանի պոեզիայում» գրախոսությունն է (էջ 125): Հեղինակն անդրադառնում է Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքին եւ «Տաղարան»-ին: Այս երկու շարքերը վերաբերում են 2 միջնադարերի I-ը՝ արեւմտաեվրոպական, II-ը՝ հայկական: Գրախոսը վերլուծում է նաեւ Չարենց-Բլոկ վաղ շրջանի ստեղծագործության առնչությամբ գույնի պրոբլեմը: Երկուսի մոտ էլ գույների աշխարհը բացահայտվում է սիմվոլիկ պոետիկայի միջոցով: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1270 124 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2521