Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Բաց կանաչի եւ կրեմագույնի համադրությամբ կազմով. կազմին՝ հանրապետության հրապարակի ժամացույցի պատկերը:
«Սովետահայ գրականության պատմությունից» բաժնում Սուրեն Աղաբաբյանի՝ «Արձակը 20-ական թվականներին» գրախոսությունն է: Արձակի գաղափարական եւ գեղարվեստական սկզբունքների մշակման գործում նշանակալից դեր է խաղում Չարենցի ստեղծագործությունը: Հոդվածագիրը անդրադառնում է «Երկիր Նաիրի» վեպի վերլուծությանը: Գրքի հրապարակումով ժամանակագրական թվական է հաստատվում գրականության մեջ: Երկը արժեւորվում է հայ ժողովրդի պատմական ուղիների վերաբերյալ արտահայտած խոր ու ճշմարտացի կոնցեպցիայով, երգիծական տիպականացման արվեստով: Հեղինակը ներառում է նաեւ շատ հայ արձակագիրների անուններ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1046 53
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2234